Միջազգային պատժամիջոցների համապատասխանության վարպետության դասընթաց

Միջազգային պատժամիջոցների համապատասխանության վարպետության դասընթաց

Ռազմավարության և զարգացման կենտրոնը (ՌԶԿ) սիրով տեղեկացնում է, որ ապրիլի 17-ին Երևանում կկայանա միջազգային պատժամիջոցների համապատասխանության վարպետության դաս։

Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում միջազգային պատժամիջոցների համապատասխանությունն դարձել է օրակարգային և կենսական նշանակություն ունեցող հարց ինչպես բազմաթիվ այլ երկրների, այնպես էլ Հայաստանի համար՝ հատկապես ֆինանսական, լոգիստիկ, առևտրային, մեդիա ոլորտների և պետական գերատեսչությունների ներկայացուցիչների համար: Այս ոլորտում մասնագիտական գիտելիքների խորացումն ու գործնական կարողությունների զարգացումը առանցքային է իրավական, ֆինանսական և հեղինակության հետ կապված ռիսկերը նվազեցնելու, միջազգային կարգավորող չափանիշներին համապատասխանությունն ապահովելու և ինստիտուցիոնալ դիմակայունությունը բարձրացնելու համար: 

Դասընթացը նախատեսված է ֆինանսական հատվածի ներկայացուցիչների, լոգիստիկ ընկերությունների, մեդիա մասնագետների, բանկերի և պետական հաստատությունների աշխատակիցների համար։

Վարպետության դասի ընթացքում կքննարկվեն միջազգային պատժամիջոցների համապատասխանության հիմնարար սկզբունքները, գործող կարգավորող շրջանակները, ինչպես նաև կիրառման և վերահսկման հետ կապված գործնական մարտահրավերները։

Դասընթացը կվարի Մաքսիմիլիան (Մաքս) Հեսսը՝ վերլուծաբան, հեղինակ, խորհրդատու և արտաքին քաղաքականության հարցերով փորձագետ։ Նա Լոնդոնում գործող «Ementena Advisory» քաղաքական ռիսկերի գնահատման ընկերության հիմնադիրն է, ինչպես նաև Նյու Յորքի «Aurora Macro Strategies» ընկերության Ռուսաստանի, Եվրասիայի և աշխարհատնտեսության հարցերով փորձագետը: 

Դասընթացին մասնակցել ցանկացող անձինք պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

  • Ինքնակենսագրություն (CV)
  • Երաշխավորող անձի (reference) կոնտակտային տվյալներ

Հայտերն անհրաժեշտ է ուղարկել vacancy@gcsd.org.ge էլեկտրոնային հասցեին՝ նամակի թեմա (subject) դաշտում նշելով “Sanctions Training - Armenia”, մինչև 2026 թվականի մարտի 15-ը։

Գրանցման ձևաթղթի հասանելիության համար այցելեք CSD-ի պաշտոնական կայք՝ հետևյալ հղմամբ՝ [հղում]։

Դասընթացի օրակարգի և կազմակերպչական մանրամասների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը կտրամադրվի ընտրված մասնակիցներին՝ գրանցման գործընթացի ավարտից հետո։

Share